Հայկական նշանդրեք. ինչպես է անցնում, սինիներ, նվերներ և սցենար
Հեղինակ՝ Baghdasaryan ·

Նշանադրությունը հարսանիքի ճանապարհի առաջին մեծ տոնն է՝ երկու ընտանիքների պաշտոնական միավորումը։ Այն կարող է լինել փոքր ընտանեկան երեկո կամ մեծ տոնակատարություն։
Խոսքկապից նշանադրություն
Նշանադրությունից առաջ փեսայի ընտանիքը գնում է հարսի տուն և խնդրում աղջկա ձեռքը։ Որոշ ընտանիքներում փեսայի կողմը բերում է լավ կոնյակ, և աղջկա հայրը համտեսում է այն։ Երբ համաձայնությունը ստացված է, հաջորդ քայլը նշանդրեքն է։
Նշանդրեքի սինիներ և զամբյուղներ
Փեսայի կողմը բերում է զարդարված սինիներ և զամբյուղներ։ Հաճախ դրանցում դնում են՝
- Քաղցրավենիք և մրգեր։
- Ծաղիկներ։
- Խմիչքներ։
- Նվերներ հարսնացուի համար։
- Նշանի մատանին։
Սինիների քանակն ու բովանդակությունը ընտանիքից ընտանիք տարբերվում են։ Այսօր դրանք հաճախ ձևավորվում են միասնական ոճով և գույներով։ Զամբյուղների մասին՝ «Հարսանեկան զամբյուղներ»։
Երեկոյի օրակարգի օրինակ
- Հյուրերի դիմավորում և ծանոթացում երկու ընտանիքների միջև։
- Սինիների ներկայացում։ կոնյակների միախառնման արարողություն
- Մատանի։ Մատանին դրվում է հարսնացուի մատին։ Մանրամասն՝ «Ամուսնական մատանի»։
- Կենացներ։ Խոսք են առնում երկու կողմի ծնողները։
- Ընթրիք, պար և տորթ։
Ավանդական, թե ժամանակակից
Շատ ընտանիքներ նշանդրեքը անում են հարսի տանը, շատերն էլ՝ ռեստորանում՝ ձևավորմամբ,հանդիսավարով, երաժշտությամբ և լուսանկարչով։ Կարևորն այն է, որ երկու ընտանիքներն էլ համաձայն լինեն ձևաչափի շուրջ։
Այլ ավանդույթների մասին՝ «Հայկական հարսանիքի ավանդույթները»։
Նշանադրության կազմակերպում
Մենք կազմակերպում ենք նշանդադրության արարողություններ՝ սինիների և զամբյուղների ձևավորումից մինչև հանդիսավար և երաժշտություն։
