Նշանադրություն
Նշանադրության արարողության կազմակերպում։
Նշանադրությունը սիրո այն գեղեցիկ պահն է, երբ երկու մարդկանց պատմությունը ստանում է նոր սկիզբ և վերածվում մեկ ընդհանուր ճանապարհի։
Մենք ստեղծում ենք նրբագեղ և հիշարժան միջավայր, որտեղ յուրաքանչյուր մանրուք ընդգծում է ձեր սիրո պատմությունը՝ սկսած ձևավորումից և երաժշտությունից մինչև հատուկ շոու ծրագիրն ու ամենակարևոր պահի գեղեցիկ մատուցումը։
Նշանադրության արարողության կարևոր և խորհրդանշական մաս կարող է դառնալ նաև կոնյակների միախառնման գեղեցիկ ավանդույթը․ երկու տարբեր գավաթների պարունակությունը միավորվում է մեկ ընդհանուրի մեջ՝ խորհրդանշելով երկու կյանքերի միությունը, փոխադարձ սերն ու միասին ստեղծվող ապագան։
Առաջարկվող ծառայություններ
🔹 Սրահի ձևավորում և ֆոտոզոնա
🔹 Նվերների և քաղցրավենիքի զամբյուղներ
🔹 Անհատական դիզայնով տորթ
🔹 Հանդիսավար / MC
🔹 Երգիչ կամ երգչուհի
🔹 Երաժիշտներ կամ DJ
🔹 Պրոֆեսիոնալ ֆոտո և վիդեո նկարահանում
🔹 Հրավառություն և ծանր ծուխ
🔹 Շոու ծրագրեր և հատուկ համարներ
🔹 Անհատականացված դեկոր և սիրո պատմությանը համապատասխան հատուկ լուծումներ
Մենք կազմակերպում ենք նշանադրության ամբողջ ընթացքը՝ գաղափարից մինչև վերջին մանրուքը՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ ծառայությունների համակարգումն ու միջոցառման սահուն ընթացքը։
Դուք վայելում եք ձեր սիրո կարևոր օրը, իսկ մենք հոգում ենք մնացած ամեն ինչի մասին։
