Հաճախ տրվող հարցեր

Կարո՞ղ եք միջոցառումը կազմակերպել, եթե ես գտնվում եմ արտերկրում։+

Այո՛։ Հատկապես արտերկրում բնակվող մեր հաճախորդների համար մենք կարող ենք կազմակերպել ամբողջ գործընթացը Հայաստանում՝ հեռավար հաղորդակցությամբ։ Դուք քննարկում և հաստատում եք կարևոր որոշումները, իսկ մնացած կազմակերպչական աշխատանքները կատարում և համակարգում ենք մենք։ Ձեր ժամանելուց հետո ամեն ինչ արդեն պատրաստ է, և դուք պարզապես վայելում եք ձեր կարևոր օրը։

Ինչպե՞ս սկսել։+

Լրացրեք խորհրդատվության հայտը, և մեր թիմը կապ կհաստատի ձեզ հետ։

Որքա՞ն է միջոցառման կազմակերպման արժեքը։+

Միջոցառման արժեքը կախված է դրա տեսակից, հյուրերի քանակից, ընտրված ծառայություններից, միջոցառման վայրից, ձևավորումից և այլ մանրամասներից։ Մենք յուրաքանչյուր հաճախորդի համար կազմում ենք անհատական առաջարկ՝ հաշվի առնելով նրա ցանկությունները, նախընտրությունները և նախատեսվող բյուջեն։ Յուրաքանչյուր միջոցառում անհատական է, ուստի առաջարկն ու արժեքը նույնպես անհատական են։

Կարո՞ղ եմ չօգտվել ամբողջական կազմակերպումից, այլ պատվիրել միայն մի քանի ծառայություն։+

Այո՛, իհարկե։ Պարտադիր չէ պատվիրել միջոցառման ամբողջական կազմակերպումը։ Դուք կարող եք ընտրել միայն ձեզ անհրաժեշտ ծառայությունները՝ օրինակ հաղորդավար, DJ, երաժիշտներ, երգիչներ, լուսանկարահանում, տեսանկարահանում, դեկոր, տրանսպորտ, տորթ, հրավառություն և այլն։