Երևանի Ձմեռ պապիկները. Baghdasaryan Production-ը՝ 10 տարի այս ոլորտում
Հեղինակ՝ Baghdasaryan ·

Ձմեռ պապը երեխայի համար պարզապես կերպար չէ։ Նա հեքիաթ է, որին երեխան հավատում է ամբողջ սրտով։ Ահա թե ինչու արդեն 10 տարի մենք այս աշխատանքին մոտենում ենք մեծագույն պատասխանատվությամբ։ Այս հոդվածում պատմում ենք, թե ինչպես են ընտրվում և պատրաստվում Baghdasaryan Production-ի Ձմեռ պապերն ու Ձյունանուշները։
Ամենամյա քասթինգ
Ամեն տարի մեր Ձմեռ պապերը անցնում են քասթինգ։ Նույնիսկ արդեն մեզ հետ աշխատողները մնում են թիմում միայն այն դեպքում, եթե նորից համապատասխանում են մեր չափանիշներին և հաղթահարում են այս բարդ ընտրության փուլը։
Աշխատանքի ենք հրավիրում դերասանների։ Ընտրության ժամանակ ուշադրություն ենք դարձնում ամեն ինչին՝ հասակին, ձայնի տեմբրին, խոսքին, և ամենակարևորը՝ մարդու վարքագծին և բնավորությանը։ Մեզ համար կարևոր է, որ կերպարը լինի բնական և գեղեցիկ, այնպիսին, որին երեխան անմիջապես հավատա։
Մեր Ձմեռ պապերի կանոնները
Քանի որ մեր Ձմեռ պապերն աշխատում են երեխաների հետ, մենք ունենք հստակ պահանջներ, որոնցից երբեք չենք շեղվում.
- չեն խմում
- չեն ծխում
- միշտ կոկիկ և մաքուր հագուստով են
- հաճախորդի տանը սեղանի չեն նստում
- աշխատանքի ընթացքում երբեք չեն հանում մորուքը
Գուցե այս ամենը մանրուքներ թվան, բայց հենց մանրուքներն են որոշում՝ երեխան կհավատա՞ հեքիաթին, թե ոչ։
Ամիսներ տևող վերապատրաստում
Նախքան սեզոնը սկսելը մենք ամիսներ շարունակ վերապատրաստում ենք մեր թիմին։ Սովորեցնում ենք ճիշտ խոսքի տեխնիկա և գրագետ խոսք, հանելուկներ և խաղեր։ Միասին մշակում ենք ծրագիրը, որով Ձմեռ պապն ու Ձյունանուշը ներկայանում են ընտանիքին։
Արդյունքում ձեր տուն գալիս է ոչ թե պարզապես կոստյումով մարդ, այլ պատրաստված դերասան, որը գիտի՝ ինչպես խոսել փոքրիկի հետ, ինչպես ոգևորել ամաչկոտ երեխային և ինչպես տոնը դարձնել իսկական հեքիաթ։
Նոր հագուստներ և նոր հերոսներ
Պարբերաբար նորացնում ենք մեր Ձմեռ պապերի հագուստները, որպեսզի կերպարը միշտ լինի գեղեցիկ և խնամված։ Ամեն տարի ավելացնում ենք նաև նոր հեքիաթային հերոսներ, որ ընտանիքները ունենան ավելի շատ ընտրության հնարավորություն։
Ինչ ենք առաջարկում
- Ձմեռ պապի և Ձյունանուշի այց տուն Երևանում (մանրամասն)
- Տեսազանգ Ձմեռ պապիկի հետ՝ մարզերում և արտերկրում ապրող երեխաների համար (մանրամասն)
- Ամանորյա կորպորատիվներ և մանկական միջոցառումներ (մանրամասն)
Մեզ համար սա պատասխանատու աշխատանք է
10 տարվա ընթացքում հազարավոր երեխաներ են տեսել մեր Ձմեռ պապերին, և ամեն տարի մենք այս աշխատանքին մոտենում ենք նույն նրբանկատությամբ, ինչպես առաջին օրը։ Որովհետև երեխայի հավատը հեքիաթին շատ թանկ է։
👉 Բոլոր ամանորյա ծառայությունները՝ Նոր տարի էջում։
