Տեսազանգ Ձմեռ պապիկի հետ. ինչպես է աշխատում և որքան արժե
Հեղինակ՝ Baghdasaryan ·

Պատկերացրեք՝ հեռախոսը զանգում է, երեխան պատասխանում է, և էկրանին իսկական Ձմեռ պապն է՝ ամանորյա տաղավարում, որը դիմում է նրան անունով և գիտի, թե ինչ հաջողությունների է նա հասել այս տարի։ Սա մեր տեսազանգ ծառայությունն է, և ահա, թե ինչպես է այն աշխատում։
Ում համար է այս ծառայությունը
Տեսազանգը հատկապես հարմար է, երբ Ձմեռ պապը չի կարող գալ տուն.
- երեխան ապրում է Հայաստանի մարզերում
- ընտանիքը ապրում է արտերկրում, բայց ուզում է, որ երեխան Ձմեռ պապի հետ խոսի հայերեն
- տատիկն ու պապիկը Հայաստանում են և ուզում են անակնկալ անել արտերկրում ապրող թոռանը
-Ժամանակ կամ հնարավորություն չունեք ձմեռ պապիկին հյուրընկալելու ձեր տանը
Ինչպես պատվիրել
- Լրացրեք հայտը կայքում. ընտրեք տեսազանգի ցանկալի օրը, ժամը և տևողությունը։
- Մենք ստուգում ենք ժամը. եթե այն ազատ է, կապվում ենք ձեզ հետ և ուղարկում վճարման հղում։
- Վճարումից հետո տեսազանգը ամրագրվում է։
- Լրացնում եք հարցաշարը. մենք ուղարկում ենք մի քանի հարց երեխայի մասին։ Ձեր պատասխանների հիման վրա Ձմեռ պապը կառուցում է իր զրույցը երեխայի հետ, որպեսզի այն լինի անհատական և իսկական։
- Ամրագրված ժամին Ձմեռ պապը զանգում է երեխային կամ ծնողին WhatsApp-ով, Viber-ով կամ Telegram-ով՝ նախապես համաձայնեցված տարբերակով։
Եթե ապրում եք արտերկրում, ժամն ընտրելիս հաշվի առեք ժամային տարբերությունը։
Որքան արժե
Տեսազանգի արժեքը 1000 դրամ է մեկ րոպեի համար, առավելագույն տևողությունը՝ 15 րոպե։
Մեր փորձը ցույց է տվել, որ մեկ երեխայի համար լավագույն տարբերակը 5–7 րոպեն է (5000–7000 դրամ)։ Այդքան ժամանակը բավական է, որ Ձմեռ պապը զրուցի, գովի երեխային, լսի նրա ոտանավորը կամ երգը, և զրույցը չձանձրացնի փոքրիկին։ Եթե երեխաները մի քանիսն են, կարող եք ընտրել ավելի երկար տևողություն։
Ինչու է այն հեքիաթային
Մեր թիմը մտածել է ամեն մանրուքի մասին։ Ձմեռ պապը զանգում է ամանորյա տաղավարից, լիարժեք կերպարով, և խոսում է երեխայի հետ այնպիսի բաների մասին, որոնք միայն «իսկական» Ձմեռ պապը կարող էր իմանալ։ Ահա թե ինչու է հարցաշարն այդքան կարևոր. որքան մանրամասն պատասխանեք, այնքան մեծ կլինի երեխայի զարմանքը։
Խորհուրդ. զանգի ժամանակ պատրաստ պահեք մեկ այլ հեռախոս, որ նկարեք երեխայի արձագանքը։ Այդ տեսանյութը տարիներ անց էլ թանկ է լինելու։
Հաճախ տրվող հարցեր
Ո՞ւմ է զանգում Ձմեռ պապը՝ երեխայի՞ն, թե ծնողին։ Ինչպես նախապես պայմանավորվենք։ Սովորաբար զանգում ենք ծնողին, որ նա հեռախոսը փոխանցի երեխային անակնկալի պահին։
Կարելի՞ է զանգել արտերկիր։ Այո, տեսազանգը աշխատում է ամբողջ աշխարհում։ Պետք է միայն ինտերնետ և WhatsApp, Viber կամ Telegram։
Ձմեռ պապը տունը գալիս է նաև՞։ Այո, Երևանում կազմակերպում ենք նաև Ձմեռ պապի և ամանորյա կերպարների այց տուն։ Բոլոր տարբերակները՝ Նոր տարի էջում։
Պատվիրեք տեսազանգը
Ամանորից առաջ ամենապահանջված ժամերը արագ են զբաղվում, ուստի խորհուրդ ենք տալիս հայտը լրացնել նախապես։
