Արտերկրի զույգերի համար

Ձեր հարսանիքը Հայաստանում՝ անկախ նրանից, թե որտեղ եք ապրում

Ապրում եք արտերկրում, բայց ցանկանում եք ձեր հարսանիքն անցկացնել Հայաստանում։ Մենք այստեղ ենք, որպեսզի ամբողջ գործընթացը կազմակերպենք ձեր փոխարեն՝ մանրուքից մինչև հարսանիքի օրը։

Սկզբում կապվում եք մեզ հետ, պատմում ձեր ցանկությունների, պատկերացումների և նախընտրությունների մասին։ Քննարկում ենք յուրաքանչյուր մանրուք, առաջարկում համապատասխան տարբերակներ, միասին ընտրում և վերջնականապես հստակեցնում ամեն ինչ՝ հարսանիքի վայրից և ձևավորումից մինչև երաժշտություն, լուսանկարահանում, տրանսպորտ, ժամանց և մյուս անհրաժեշտ ծառայությունները։

Դուք չեք զբաղվում Հայաստանում տարբեր մասնագետների փնտրելով և նրանց աշխատանքը համակարգելով։ Մենք այստեղ անում ենք ամեն ինչ։ Կապ ենք հաստատում բոլոր ծառայություն մատուցողների հետ, կազմակերպում և վերահսկում ենք աշխատանքները, հետևում պայմանավորվածություններին և համակարգում ամբողջ գործընթացը։

Երբ գալիս եք Հայաստան, մենք արդեն պատրաստ ենք լինում ձեզ դիմավորելու։ Ձեր հարսանիքի օրը մեր թիմը համակարգում է ամբողջ ընթացքը՝ ժամանակացույցը, մասնագետների աշխատանքը, ծառայությունները և բոլոր կազմակերպչական մանրուքները։

Ձեզ մնում է միայն գալ, վայելել ձեր օրը և լինել ձեր սիրելիների կողքին։

Մենք վերցնում ենք կազմակերպչական հոգսը մեզ վրա, որպեսզի դուք չմտածեք՝ «ամեն ինչ հասցրե՞լ ենք», «մասնագետները եկա՞ն», «ամեն ինչ պատրա՞ստ է»։

Դուք երազում եք ձեր հարսանիքի մասին։ Մենք այն կազմակերպում ենք Հայաստանում։

Լուսանկարներ

Հարցում ուղարկել