Ծննդյան օր

Ծննդյան տոնակատարությունների կազմակերպում։

Ծննդյան օրը պարզապես ևս մեկ օր չէ․ այն առիթ է ստեղծելու հիշողություններ, որոնք կմնան երկար տարիներ։ Մենք կազմակերպում ենք ծննդյան միջոցառումներ՝ ամբողջությամբ հաշվի առնելով Ձեր ցանկությունները, միջոցառման ձևաչափն ու հյուրերի առանձնահատկությունները։

Մենք ստանձնում ենք կազմակերպչական ամբողջ գործընթացը՝ գաղափարից և ծրագրավորումից մինչև միջոցառման իրականացումն ու օրվա համակարգումը, որպեսզի Դուք պարզապես վայելեք Ձեր օրը։

Մեր ծառայությունները ներառում են՝

🔹 Միջոցառման կոնցեպտի և ծրագրի մշակում
🔹 Սրահի և տարածքի ձևավորում / դեկոր
🔹 Ֆոտոզոնայի և անհատական դիզայնի ստեղծում
🔹 Հանդիսավար / MC
🔹 DJ, երգիչներ և երաժիշտներ
🔹 Շոու-ծրագրեր և ժամանցային համարներ
🔹 Ֆոտո և վիդեո նկարահանում
🔹 Տորթի պատվեր և ձևավորում
🔹 Հյուրերի համար նախատեսված անիմացիոն և ժամանցային ծրագրեր
🔹 Տրանսպորտային ծառայություններ
🔹 Ռեստորանի կամ միջոցառման վայրի ընտրություն
🔹 Միջոցառման օրվա ամբողջական համակարգում

Մենք տրամադրում ենք անհրաժեշտ ծառայությունները մեկ թիմի միջոցով և համակարգում ամբողջ գործընթացը, որպեսզի Դուք չկորցնեք ժամանակ տարբեր մասնագետների փնտրտուքի և կազմակերպչական հարցերի վրա։

Դուք նշում եք Ձեր ցանկությունները, իսկ մենք հոգում ենք մնացածի մասին։

Լուսանկարներ

Հարցում ուղարկել