
Երեք եղբայրների մկրտությունը․ ԱՄՆ-ից Հայաստան
USA-Yerevan
ԱՄՆ-ից մեզ վստահեցին երեք եղբայրների մկրտության ամբողջական կազմակերպումը։ Հեռավար քննարկեցինք բոլոր մանրամասները, համաձայնեցրինք ծառայություններն ու բյուջեն, և անցանք գործի։
Մեկ ամիս անց ընտանիքը ժամանեց Հայաստան, որտեղ ամեն ինչ արդեն պատրաստ էր։ Մեր թիմը հոգացել էր ռեստորանի ընտրության և սննդի կազմակերպման, եկեղեցու ամրագրման, հյուրերի տեղափոխման, ձևավորման և միջոցառման ամբողջական համակարգման մասին։
Դիջեյ, երգիչ, հանդիսավար, մանկական շոու ծրագրեր, տոնական տորթ և գեղեցիկ ձևավորում․ յուրաքանչյուր մանրուք նախապես մտածված և կազմակերպված էր մեր թիմի կողմից։
Մեր նպատակն էր, որ պատվիրատուն և նրա հյուրերը վայելեն օրը՝ առանց կազմակերպչական հոգսերի։
Baghdasaryan Production — դուք վստահում եք, մենք կազմակերպում ենք։
