Հարսանիքի կազմակերպում. Մաս 3 — թիմ, մանրուքներ և թայմինգ
Հեղինակ՝ Baghdasaryan ·

Սրահն ու եկեղեցին ամրագրված են, հիմա ժամանակն է ընտրել մարդկանց, ովքեր կստեղծեն ձեր օրը, և չմոռանալ մանրուքները, որոնք այն ամբողջական են դարձնում։
Սա «Հարսանիքի կազմակերպում» շարքի երրորդ, ամփոփիչ մասն է։ Առաջին մասում խոսել ենք ձևաչափի, հյուրերի քանակի և բյուջեի մասին, երկրորդում՝ սրահի ու եկեղեցու ընտրության։
-
Հարմար հարսի շոր
Հարսանյաց զգեստը պետք է լինի ոչ միայն գեղեցիկ, այլև հարմար։ Հարսը այն կրում է ամբողջ օրը՝ պսակադրությունից մինչև վերջին պարը։ Փորձելիս քայլեք, նստեք, պարեք և համոզվեք, որ շորը չի սահմանափակում շարժումները։ -
Վստահելի հանդիսավար
Լավ հանդիսավարը ոչ միայն կենաց է ասում։ Նա ճիշտ է կազմակերպում երեկոյի ընթացքը, կառավարում է ծրագիրը, համակարգում է երաժիշտներին ու նկարահանող թիմին և ժամանակին արձագանքում անսպասելի իրավիճակներին։ Ընտրեք մեկին, ում վստահում եք։ -
Լավ DJ կամ երգիչ-երաժիշտներ
Երաժշտությունն է որոշում երեկոյի տրամադրությունը։ Լսեք նրանց կենդանի կատարումները և քննարկեք, թե ինչ երաժշտություն եք ուզում պարի, ընթրիքի և հատուկ պահերի համար։ -
Նկարահանում
Լուսանկարիչ կամ տեսանկարիչ ընտրելիս ուսումնասիրեք նրա ձեռագիրը՝ ոճը, գույները, կադրերի կառուցվածքը։ Եթե ձեզ դուր է գալիս նրա աշխատանքը և ընտրել եք հենց նրան, թողեք ամեն ինչ նրա հայեցողությանը։ Մի թելադրեք ուղղություն։ Մասնագետը լավագույնս է աշխատում, երբ վստահում են իր տեսլականը։
Ամենակարևորը՝ փորձառու թիմ
Ամենագեղեցիկ սրահն ու ամենաթանկ դեկորը չեն փրկի երեկոն, եթե թիմը չի կարողանում աշխատել միասին։ Փորձառու մասնագետները գիտեն, թե երբ սկսել պարը, երբ հանել տորթը, ինչպես լուծել վերջին պահի խնդիրը, որպեսզի հյուրերը դա չնկատեն։
Ընտրեք մարդկանց, ովքեր արդեն տասնյակ հարսանիքներ են անցկացրել, և հնարավորության դեպքում՝ ովքեր արդեն աշխատել են միասին։
Չմոռանալու մանրուքներ
Հիմնական թիմից բացի, հարսանիքը կազմված է բազմաթիվ մանրուքներից, որոնք հեշտ է մոռանալ։ Պահեք այս ցուցակը։
Հարս և փեսա՝
Հարսի շոր
Փեսայի կոստյում
Հարսի և փեսայի տուն (եթե հարկավոր է)
Հարսի պար
Թիմ՝
Հանդիսավար
Երաժիշտներ, երգիչ կամ երգչուհի
DJ
Նկարահանում
Տրանսպորտ՝
Հարսի մեքենա և մեքենաների շարասյուն
Հյուրերի տեղափոխում (անհրաժեշտության դեպքում)
Սեղան և ավանդույթներ՝
Ֆուրշետ
Տորթ
Տարոսիկ
Գաթաներ
Հարսանեկան զամբյուղներ
Նվերներ
Շոու և էֆեկտներ՝
Հրավառություն
Ծանր ծուխ և այլ հատուկ էֆեկտներ
Շոու ծրագրեր (պարողներ և այլն)
Իհարկե, այսօրվա հարսանիքները սրանով չեն սահմանափակվում, բայց այս ցուցակով ոչ մի կարևոր բան բաց չեք թողնի։
Կազմեք նախնական թայմինգ կազմակերպչի հետ
Երբ բոլոր կետերը պարզ են, կազմակերպչի հետ կազմեք օրվա նախնական թայմինգը՝ ժամ առ ժամ։ Այն ցույց է տալիս, թե երբ է սկսվում հարսի պատրաստությունը, երբ է պսակադրությունը, երբ են հյուրերը հասնում սրահ, և երբ են լինում հարսի պարը, տորթն ու շոու ծրագրերը։
Նախնական թայմինգը հնարավորություն է տալիս ամբողջ թիմին՝ հանդիսավարին, երաժիշտներին, նկարահանողներին և վարորդներին, աշխատել նույն պլանով։ Արդյունքում դուք կարող եք պարզապես վայելել ձեր օրը։
Դիտեք տեսանյութը
Այս ամենի մասին Արամ Բաղդասարյանը պատմում է «Հարսանիքի կազմակերպում. Մաս 3» տեսանյութում՝ դիտեք Instagram-ում
Baghdasaryan Production-ի թիմը կարող է ստանձնել ձեր հարսանիքի կազմակերպումը ամբողջությամբ՝ հանդիսավարից ու երաժշտությունից մինչև թայմինգ և վերջին մանրուքները։
👉 Ուղարկել հարցում անվճար խորհրդատվության համար։
