← Բոլոր հոդվածները

Ձմեռ պապերը Երևանում․ գներ, կերպարներ և ինչպես ընտրել պրոֆեսիոնալին

Հեղինակ՝ Baghdasaryan ·

Ձմեռ պապերը Երևանում․ գներ, կերպարներ և ինչպես ընտրել պրոֆեսիոնալին

Դեկտեմբերին Երևանում շատ ծնողներ նույն հարցն են տալիս՝ որտեղի՞ց գտնել լավ Ձմեռ պապ, որքա՞ն արժե այցը և ինչպե՞ս չսխալվել ընտրության հարցում։ Այս հոդվածում պատմում ենք մեր կերպարների, գների և այն մասին, թե ինչին ուշադրություն դարձնել պատվիրելիս։

10 տարուց ավելի՝ երեխաների հեքիաթի կողքին

Baghdasaryan Production-ը 10 տարուց ավելի է՝ Ձմեռ պապի և ամանորյա հերոսների այցեր է կազմակերպում ։ Այս տարիների ընթացքում մենք հասկացել ենք մի պարզ բան․ երեխան ամեն ինչ նկատում է։ Նա տեսնում է՝ մաքո՞ւր է Ձմեռ պապի կոստյումը, իսկակա՞ն է թվում մորուքը, վստա՞հ է խոսում հերոսը, թե՞ շփոթված է։ Ուստի մենք բացթողուներ չունենք։

Ինչի վրա ենք շեշտը դնում

Հագուստների ճոխություն։ Մեր Ձմեռ պապերի և Ձյունանուշների հագուստները շքեղ են, որակյալ և պարբերաբար նորացվում են, որ կերպարը լինի իսկապես հեքիաթային։

Կոկիկություն և մաքրություն։ Յուրաքանչյուր հագուստ, մորուք և պարագա խնամված է և մաքուր։ Սա մեզ համար սկզբունքային հարց է, քանի որ հերոսները գրկում են երեխաներին և լուսանկարվում նրանց հետ։

Ամենամյա վերապատրաստում։ Մեր աշխատակիցները ամեն տարի անցնում են վերապատրաստում՝ խոսքի տեխնիկա, երեխաների հետ շփում, խաղեր և հանելուկներ։

Հատուկ սցենարներ և փորձեր։ Ամեն սեզոնի համար պատրաստում ենք հատուկ սցենարներ և փորձեր ենք անում, որ հերոսները երեխաներին ներկայանան տպավորիչ, իսկ ամեն այց լինի ուրախ և հուզիչ։

Խիստ կանոններ։ Մեր Ձմեռ պապերը չեն խմում, չեն ծխում, հաճախորդի տանը սեղանի չեն նստում և աշխատանքի ընթացքում երբեք չեն հանում մորուքը։

Մեր ամանորյա կերպարները

  • Ձմեռ պապ և Ձյունանուշ՝ մի քանի զույգ, տարբեր կերպարներով և հագուստներով
  • Ձնեմարդ՝ 2 մետր հասակով բարի հսկա
  • Հսկա արջ (2,6 մ) և հսկա եղջերու՝ մեծ տարածքների, հյուրանոցների և ռեստորանների համար
  • Պինգվին և Տոնածառ՝ փոքրիկների սիրելիները
  • Կանաչ չարաճճին՝ հումորով և անակնկալներով լի հերոս

Բոլոր կերպարներին կարող եք տեսնել լուսանկարներով և տեսանյութերով մեր Նոր տարի էջում։

Որքա՞ն արժե Ձմեռ պապի այցը

Ձմեռ պապի այցի արժեքը սկսվում է 30 000 դրամից։ Վերջնական գինը կախված է՝

  • այցի օրվանից և ժամից (դեկտեմբերի 31-ի և Ամանորի գիշերվա այցերը տարբեր գներ ունեն),
  • այցի վայրից՝ տուն, ռեստորան, մանկապարտեզ, միջոցառում,
  • կերպարների քանակից և ծրագրի տևողությունից։

Ճշգրիտ գնառաջարկ ստանալու համար ընտրեք հերոսներին Նոր տարի էջում և ուղարկեք հարցում։

Ինչու ոչ «ամենաէժանը»

Ցավոք, այս ոլորտում կան շատ էժան, բայց անորակ ծառայություններ մատուցողներ։ Հին ու կեղտոտ կոստյում, անպատրաստ «Ձմեռ պապ», ով չգիտի՝ ինչ ասել երեխային, ուշացում կամ անհարգալից պահվածք․ այս ամենը կարող է փչացնել երեխայի հեքիաթը, որին նա ամբողջ տարի սպասել է։

Ուստի խորհուրդ ենք տալիս դիմել միայն պրոֆեսիոնալներին և պատվիրելուց առաջ ստուգել՝

  • կարո՞ղ եք տեսնել իրական կերպարներին լուսանկարներով և տեսանյութերով, ոչ թե համացանցից վերցված նկարներ,
  • ովքեր են դերասանները։ Համոզվեք, որ ձեր տուն գալու է չափահաս, փորձառու դերասան, և ոչ թե Ձմեռ պապի մորուքի տակ թաքնված դեռահաս,
  • ինչպես են պատրաստվում։ Կա՞ սցենար, հարցնու՞մ են երեխայի մասին նախապես,
  • կա՞ն իրական կարծիքներ պատվիրատուներից։

Երեխայի հավատը հեքիաթին շատ թանկ է, և այն արժե վստահել միայն նրանց, ովքեր այս աշխատանքին լուրջ են վերաբերվում։

Ինչպես պատվիրել

  1. Ընտրեք հերոսներին Նոր տարի էջում։
  2. Ուղարկեք հարցում՝ նշելով ամսաթիվը, ժամը և հասցեն։
  3. Մեր թիմը կկապվի ձեզ հետ ճշգրիտ գնառաջարկով։
  4. Պատմեք մեզ երեխայի մասին, որ Ձմեռ պապը դիմի նրան անունով և հիշի նրա տարվա հաջողությունները։

Դեկտեմբերի վերջին շաբաթն ամենազբաղվածն է, ուստի խորհուրդ ենք տալիս ամրագրել նախապես։ Ինչպես նախապատրաստվել այցին՝ կարդացեք «Ձմեռ պապի այցը Երևանում» հոդվածում։

Եթե ապրում եք մարզում կամ արտերկրում

Եթե այցը հնարավոր չէ, Ձմեռ պապը կարող է զանգել ձեր երեխային տեսազանգով՝ աշխարհի ցանկացած կետում։


Հաճախ տրվող հարցեր

Որքա՞ն արժե Ձմեռ պապի այցը Երևանում։
Մեզ մոտ՝ 30 000 դրամից։ Գինը կախված է օրվանից, ժամից, վայրից և կերպարների քանակից։

Կարո՞ղ եմ նախապես տեսնել Ձմեռ պապին։
Այո։ Մեր կերպարների լուսանկարներն ու տեսանյութերը կան Նոր տարի էջում։

Ովքե՞ր են ձեր Ձմեռ պապերը։
Չափահաս դերասաններ, ովքեր ամեն տարի անցնում են քասթինգ և վերապատրաստում։

📞 +374 33 033 087 · WhatsApp · Telegram

Կատեգորիաներ:Նոր տարի
Պիտակներ:Ձմեռ պապՁյունանուշԱմանորյա հերոսներԳներԵրևան
Ուղարկել հարցում