Ձմեռ պապ կորպորատիվ միջոցառումների, դպրոցների և մանկապարտեզների համար
Հեղինակ՝ Baghdasaryan ·

Ամանորյա տոնը մեծ խմբով երեխաների համար՝ ընկերության աշխատակիցների երեխաներ, դպրոցականներ կամ մանկապարտեզի փոքրիկներ, պահանջում է ավելին, քան պարզապես Ձմեռ պապի կոստյում։ Այստեղ կարևոր են ծրագիրը, ռիթմը, նվերների կազմակերպումը և, իհարկե, հերոսների պատրաստվածությունը։ Պատմում ենք, թե ինչպես ենք մենք դա անում։
Ում համար է
Ընկերություններ։ Աշխատակիցների երեխաների ամանորյա տոն օֆիսում, ռեստորանում կամ սրահում, կամ Ձմեռ պապի անակնկալ այց մեծահասակների կորպորատիվին։ Կորպորատիվ երեկոյի ամբողջական կազմակերպման մասին կարդացեք «Ամանորյա կորպորատիվ» հոդվածում։
Դպրոցներ։ Դասարանական տոներ, ամանորյա ցերեկույթներ դահլիճում, տարրական դասարանների տոնական ծրագրեր։
Մանկապարտեզներ։ Ամանորյա ցերեկույթ խմբերի համար, որտեղ փոքրիկները ոտանավորներ են ասում, երգում և պարում Ձմեռ պապի հետ։
Ինչ է ներառում ծրագիրը
- Հանդիսավոր մուտք։ Ձմեռ պապի և Ձյունանուշի տպավորիչ հայտնվելը՝ երաժշտությամբ։
- Ինտերակտիվ ծրագիր։ Խաղեր, հանելուկներ, պարեր և երգեր՝ ըստ երեխաների տարիքի։
- Ոտանավորներ և ելույթներ։ Ձմեռ պապը ուշադիր լսում է յուրաքանչյուր երեխայի։
- Նվերների հանձնում։ Ըստ ձեր տրամադրած ցուցակի՝ անուն առ անուն, որպեսզի ոչ մի երեխա անուշադրության չմնա։
- Լուսանկարվելու ժամանակ։ Յուրաքանչյուր խումբ կամ ընտանիք կարող է լուսանկարվել հերոսների հետ։
Ծրագիրը կարող ենք հարմարեցնել ձեր միջոցառման սցենարին, եթե այն արդեն ունեք, կամ առաջարկել մեր պատրաստի սցենարը։
Մեր կերպարները
Բացի Ձմեռ պապից և Ձյունանուշից, միջոցառմանը կարող են միանալ Ձնեմարդը, Հսկա արջը, Հսկա եղջերուն, Պինգվինը, Տոնածառը և Կանաչ չարաճճին։ Մեծ դահլիճներում և ռեստորաններում հսկա հերոսները հատկապես տպավորիչ են։ Բոլոր կերպարներին կարող եք տեսնել լուսանկարներով և տեսանյութերով մեր Նոր տարի էջում։
Ինչու է կարևոր պրոֆեսիոնալ թիմը
Մեծ խմբի երեխաների հետ աշխատելը փորձ է պահանջում։ Պետք է պահել բոլորի ուշադրությունը, ոգևորել ամաչկոտներին, հանգստացնել վախեցածներին և չկորցնել ռիթմը։
Baghdasaryan Production-ը 10 տարուց ավելի է՝ մատուցում է Ձմեռ պապի ծառայություններ, և մեզ համար կարևոր են՝
- ճոխ, կոկիկ և մաքուր հագուստները,
- ամենամյա վերապատրաստումը, որ անցնում են մեր բոլոր դերասանները,
- հատուկ սցենարներն ու փորձերը, որ հերոսները երեխաներին ներկայանան տպավորիչ,
- չափահաս, փորձառու դերասանները և խիստ կանոնները․ չենք խմում, չենք ծխում, աշխատանքի ընթացքում մորուքը չենք հանում։
Կազմակերպությունների համար սա նաև վստահության հարց է․ ծնողները, ուսուցիչներն ու դաստիարակները պետք է հանգիստ լինեն, որ երեխաների հետ աշխատում են պատասխանատու մասնագետներ։
Ինչ պետք է իմանանք նախապես
- միջոցառման ամսաթիվը, ժամը և վայրը,
- երեխաների մոտավոր թիվը և տարիքը,
- ծրագրի ցանկալի տևողությունը,
- արդյոք լինելու են նվերներ, և ինչպես են դրանք հանձնվելու (ցուցակով, խմբերով),
- արդյոք ունեք ձայնային սարքավորում, թե պետք է բերենք մերը։
Արժեքը
Ձմեռ պապի այցի արժեքը սկսվում է 30 000 դրամից։ Կորպորատիվ միջոցառումների, դպրոցների և մանկապարտեզների համար ծրագիրն ու գինը կազմում ենք անհատապես՝ կախված երեխաների թվից, տևողությունից, կերպարների քանակից և օրվանից։
Ամրագրեք նախապես
Դեկտեմբերի երկրորդ կեսը տարվա ամենազբաղված շրջանն է, և ցերեկույթների ամսաթվերը արագ են զբաղվում։ Գրեք մեզ ամսաթիվը, երեխաների թիվը և ձևաչափը, և մենք կուղարկենք առաջարկ։
👉 Ուղարկեք հարցում կամ ընտրեք հերոսներին Նոր տարի էջում։ Տես նաև՝ Կորպորատիվ միջոցառումներ։
Հաճախ տրվող հարցեր
Քանի՞ երեխայի համար կարող եք կազմակերպել ծրագիր։
Փոքր խմբից մինչև մեծ դահլիճ․ ծրագիրը և հերոսների քանակը հարմարեցնում ենք երեխաների թվին։
Նվերները դուք եք տրամադրում։
Սովորաբար նվերները պատրաստում է կազմակերպությունը, իսկ մենք դրանք հանձնում ենք ծրագրի ընթացքում՝ ըստ ցուցակի։
Կարո՞ղ եք գալ մարզ։
Գրեք մեզ, և կքննարկենք հնարավորությունը։
