← Բոլոր հոդվածները

Կնունքի անհրաժեշտ պարագաների ամբողջական ցանկ

Հեղինակ՝ Baghdasaryan ·

Կնունքի անհրաժեշտ պարագաների ամբողջական ցանկ

Կնունքից առաջ ծնողների և կնքահոր ամենահաճախ հարցն է՝ ինչ պետք է պատրաստել։ Հավաքել ենք ամբողջական ցուցակ՝ բաժանված երեք մասի։ Եկեղեցու կանոնները կարող են մի փոքր տարբերվել, ուստի մանրամասները նախապես ճշտեք ընտրված եկեղեցուց։

Եկեղեցու համար

  • Խաչ շղթայով։ Ավանդույթով այն նվիրում է կնքահայրը։
  • Սպիտակ հագուստ։ Երեխան այն հագնում է արարողությունից հետո։
  • Մեկ-երկու սպիտակ սրբիչ։
  • Մոմեր։
  • Կնունքի զամբյուղ։ Գեղեցիկ ձևով հավաքում է վերը նշված բոլոր իրերը։

Երեխայի համար

  • Պահեստային հագուստ։
  • Տակդիրներ, խոնավ անձեռոցիկներ(եթե երեխան փոքր է)
  • Ծածկոց կամ թեթև վերմակ։
  • Սիրելի խաղալիք, եթե այն հանգստացնում է երեխային։

Նշելու համար

  • Կնունքի տորթ։
  • Ձևավորում։ Սեղան, փուչիկներ, նկարահանման գոտի։
  • Տարոսիկ հյուրերի համար։
  • Հրավիրատոմս։ Հարմար է թվային հրավիրատոմսը, հատկապես արտերկրից հյուրերի համար։
  • Լուսանկարիչ և տեսանկարահանում։
  • Հանդիսավար։
  • Երգիչ,երաժիշտներ կամ դիջեյ։

Կարևոր հարցեր եկեղեցու հետ

  • Ինչ ժամի է արարողությունը և որքան է տևում։
  • Ինչ պահանջներ կան կնքահոր համար։
  • Կարելի է արդյոք լուսանկարել եկեղեցու ներսում։

Կնունքի գործընթացի մասին՝ «Կնունք Հայաստանում արտերկրից», նվերների մասին՝ «Ինչ նվիրել կնունքին»։

Եթե չեք ուզում մտածել այս ամենի մասին, կնունքի կազմակերպումը կարող եք վստահել մեզ։

👉 Ուղարկեք հարցում։

Կատեգորիաներ:Կնունք
Պիտակներ:Կնունքի պարագաներՍտուգաթերթԽորհուրդներ
Ուղարկել հարցում